Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 28-օգոստոսի 1-ը՝ բարձր ջերմային ֆոն

Հասարակություն
summer

Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.00C (1973 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.80C (1983 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.80C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: