Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբաններին զննելու հարցով ստացվել է Դատական դեպարտամենտի պատասխանը

Քաղաքականություն
sasna-crer2-1

Հունիսի  30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ: Գրությամբ Պալատի նախագահը մասնավորապես առաջարկել  էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը: Փաստաբանների պալատը ստացել է  Դատական  դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ  անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ:   Դեպարտամենտից տեղեկացրել են, որ  2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի կենտրոն