Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի գործով պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-1

Սասնա ծռերի 18 անդամների գործով դատական նիստի հենց սկզբում այսօր պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին։ Նրա խոսքերով՝ դատավորն այնպիսի խախտումներ էր թույլ տալիս, որոնք որևէ այլ գործերով թույլ չի տալիս, ինչպես նաև՝ ամբաստանյալները դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ վստահություն չունեն։ Օրինակ՝ ըստ նրա, դատավորը չի կարող առանց պաշտպանների և ամբաստանյալների նիստ անցկացնել։ Պաշտպաններից Գրիշա Բալասանյանն էլ ավելացրեց, որ եթե այս մասով գործը գնա Եվրոպական դատարան, ապա ՀՀ-ի դեմ հերթական որոշումն է կայացվելու։ Միանալով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությանը՝ պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ ավելացրեց, որ դատավորն ակնհայտ աչառու է այս գործում, և իր մոտ տպավորություն է, որ պատրաստաի դատավճիռն արդեն կա և նույնիսկ վաղը դատավորը կարող է այն ընթերցել։  Պաշտպաններից Հայարփի Սարգսյանն էլ դատավորին հիշեցրեց, որ խոշտանգում է տեղի ունենում իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ, երբ ամեն անգամ նրան աստիճաններով բարձրացնում կամ իջեցնում են նիստերի դահլիճ։ Դատավորը հորդորեց պաշտպանին խոսել ըստ էության։ Վիճաբանություն տեղի ունեցավ  նրա և պաշտպանի միջև, իսկ պաշտպաններից Հրանտ Գրիգորյանն էլ դատավորին հանդուրժողականության կոչ արեց՝ հիշեցնելով, որ դատավորի առջև փաստաբան է կանգնած, այլ ոչ՝ շարքային ինչ-որ մեկը։ Դատախազն առարկեց ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ։ Այս պահին դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։