Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծիք, կաշառք, չարաշահում. 1-ին կիսամյակի ամփոփումը

Պաշտոնական
qnnchakan

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննության ենթակա կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է 332 քրեական գործ: Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված քրեական գործերից՝ 62-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 54-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով նախատեսված՝ իշխանությունը չարաշահելուն, իշխանազանցությանը կամ իշխանության անգործությանը, 49-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 47-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ յուրացմանը կամ վատմանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, 40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական կեղծիքին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք տալուն, 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալուն, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնեական լիազորությունները անցնելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն և այլն: Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 33 քրեական գործ՝ 67 անձի վերաբերյալ, որոնցից 15-ը՝ 44 անձի վերաբերյալ քննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: ՀՀ քննչական կոմիտե