Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան գլխիվայր շրջվել է. կա 2 զոհ

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

 Հուլիսի 26-ին, ժամը 08:27 տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապանի քաղաքի օդանավակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 6-րդ կիլոմետրին «BMW 318» մակնիշի 15 GC 500 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Դ. Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. վարորդը և ուղևոր՝ 1976 թ. ծնված Ա. Մ.-ը տեղում զոհվել են:  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ի դին, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դիերը հանձնել շտապօգնության բաժնի աշխատակիցներին:  ԱԻՆ