Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարի Կասպարովը հայ պատանուն օգնեց կատարել առաջին քայլը (տեսանյութ)

Սպորտ
a1chess

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքի շախմատի ակումբում մեկնարկել է ԱՄՆ-ի եւ աշխարհի պատանեկան հավաքականների մրցախաղը: Մինչեւ 17 տարեկան շախմատիստների աշխարհի հավաքականում ընդգրկվել է աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Առաջին տուրում մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպեց Ջեֆրի Սյունի հետ եւ ոչ-ոքի խաղաց: Ընդհանուր հաշվարկով առաջին օրվա մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով: Երկրորդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սեւերով ուժերը չափեց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար, մեր հայրենակից Սամուել Սեւյանի հետ: Երկարատեւ պայքարից հետո մեր շախմատիստը 54-րդ քայլից հետո ստիպված անձնատուր եղավ: Ընդհանուր հաշվարկով կրկին գրանցվեց 2:2 արդյունք: Ի դեպ, մրցամարտի առաջին քայլը կատարել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Նա այդ հարցում օգնել է հենց Հայկ Մարտիրոսյանին: