Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից. նա հայտարարություն է տարածել (տեսանյութ)

Քաղաքականություն
19712bcdd08d08e90b18763593af89a7

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապես Միխեիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրամանագիր Պորոշենկոն ստորագրել է հուլիսի 26-ին: «Սահակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Սահակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ: «Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները; Ես  ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, եւ ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ եւ չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»:  Նա հայտարարել է նաեւ, որ նախագահ Պորոշենկոն թքած ունի Սահմանադրության վրա: