Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը անակնկալ որոշում է կայացրել

Սպորտ
sport-dzokovic

Աշխարհահռչակ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն անակնկալ գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում, որը բոլորից շատ ցնցել է նրա երկրպագուներին:  Աշխարհի նախկին առաջին ռակետը տեղեկացրել է, որ մինչեւ այս տարվա վերջը բաց է թողնելու բոլոր մրցաշարերը: Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, անվանի մարզիկը ցավեր է զգում ձեռքի դաստակի հատվածում, որի պատճառով նա Ուիմբլդոնի այս տարվա մրցաշարում չի կարողացել ավարտել Թոմաս Բերդիխի հետ քառորդ եզրափակիչ խաղը: Նովակ Ջոկովիչը վերջերս բուժզննում է անցել Տորոնտոյում: Բժիշկները որոշել են առայժմ վիրահատություն չկատարել, սակայն թենիսիստին խորհուրդ են տվել որոշ ժամանակ հանգիստ վերցնել եւ ընդհանրապես թենիս չխաղալ: