Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում կունենանք ձիթապտղի պլանտացիաներ, իսկ հացահատիկի կեսը կարտահանվի. Արցախպրես

Տնտեսություն
zeytun

Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին: «Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ. առաջիկայում  մենք  կունենանք   ձիթապտղի  խոշոր  պլանտացիաներ: Ձիթապտղի  այգիները մեզ  կապահովեն, ոչ  միայն  տեղական       բարձրակարգ  բուսական յուղով, այլև  մենք  կունենանք ֆինանսական  մեծ  հոսքերի  հնարավորություններ: Պտղաբուծության  մեջ   ամենաեկամտաբեր   ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության   հայեցակարգում  ունենք   պտղաբուծության  զարգացման    լուրջ  ծրագրեր.  այնտեղ  մեծ   տեղ  է  գրավում  ձիթապտղի մշակումը: Ես  հավատացած  եմ, որ   ճիշտ կազմակերպված աշխատանքի   շնորհիվ ձիթապտղի  այգիները հետագայում  կգերազանցեն     նռան  այգիներին»,-ասել  է   Ա.  Մխոյանը:   Արցախի Հանրապետությունն օգտագործում է մոտավոր 50-60 հազար տոննա հացահատիկ, որի մի մասը, որպես սննդամթերք, մի մասն էլ՝ անասնակեր: «Արցախում   արտադրած   հացահատիկի ուղիղ  կեսն  արտահանում  ենք. 20  հազար  տոննան  արտահանվում   է  Արցախի  գյուղի  և   գյուղատնտեսության   աջակցության       հիմնադրամի  միջոցով: Սակայն  հայտնի  է, որ  մեր  հողօգտագործողները,  իրենց անհատական  նախաձեռնությամբ  իրենք  են   ուղիղ  կապով վաճառք իրականացնում: Ամեն  օր  հարյուրավոր  բեռնատարներ  հացահատիկ  են  տեղափոխում  ՀՀ. դրանց   իրականացման  համար  պետությունը   հոգում  է  մի  շարք   ծախսեր:    60-70   հազար  տոննա  մենք  հացահատիկ  ենք  արտահանում.  բերքի 60-70  տոկոսը  եգիպտացորեն  է, 50-ը՝    ցորեն  ու   գարի:  Քանի  որ   այս  տարի  մենք  ամբարել  ենք        շուրջ  150  հազար    տոննա     հացահատիկ, բնականաբար,   ավելանալու  են  նաև   արտահանման  ծավալները»,-ասել  է   Ա. Մխոյանը: