Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները ներկայիս ռեժիմի կամակատարներն են. Արայիկ Խանդոյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-crer5

Սասնա ծռերի անդամ Արայիկ Խանդոյանի հայտարարությունը կալանավայրից

Սիրելի իմ հայ ժողովուրդ, իմ ազգ

Ես չեմ կարծում, որ բոլոր ոստիկանները կամ զինվորականները ներկայիս ռեժիմի կամակատարներն են։ Նրանց մեջ հայրենիքի նվիրյալները ավելի շատ են, և հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց կյանքը դնել զոհասեղանին, եթե դա անհրաժեշտ է հայրենիքին։

Ոչ մի ոստիկանական ենիչերի, անկախ իրենց հատաքանակից, մեզ չեն կարող լռեցնել։

Մենք ասել ենք ո՛չ ստրկությանը, մենք ասել ենք կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը։

Մենք պայքարելու ենք բոլոր միջոցներով՝ մինչև մահ-գերեզման։

Մենք ասել ենք ո՛չ սաֆարովներին, պերմյակովներին, կեցցե՛ն Անդրանիկները, Նժդեհները, Չաուշները, մեր պարագայում՝ Ժիրայր Սեֆիլյանը և Սասնա Ծռերը։

Ի զե՛ն, ի պայքա՛ր, հանուն ազատ, անկախ մեր հայրենիքի։

 

Արայիկ Խանդոյան

26072017