Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի շիշը դարձավ դատարանից հեռացվելու պատճառ/լրացված (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer-datavor

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը անհանգալից վերաբերմունքի համար 10 ժամով հեռացվեց դատարանի դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան նկատողություն արեց ջրի շիշ դահլիճ բերելու համար եւ առաջարկեց օգտվել ջրի ապարատից։ Եղնուկյանը պարզաբանեց, թե արդեն 30 դատական նիստի ինքը ներկայանում է ջրով,  որն հատուկ  իր համար տնից են բերում։ Պարզաբանումը դատավորը անհարգալից համարեց եւ նրան հեռացրեց։ Արտուշ Գաբրիելյանին դուր չեկավ նաեւ փաստաբան Տիգրան Հայրապետյանի պարզաբանումը, որի նկատմամբ կարգապահական  վարույթ առաջադրելու համար նա  գնաց խորհրդակցական սենյակ։ Վերադառնալուց հետո դատավորը հայտնեց, որ դատարանը որոշել է պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դիմելով Փաստաբանների պալատ: Արայիկ Պապիկյանի հարցին, թե որն է պատճառը, դատավորն ասաց. «Դուք անհարգալից վերաբերմունք եք դրսևորել և չեք մտել դատական նիստերի դահլիճ:»: Նույն պատասխանը տրվեց նաև Արա Զաքարյանին։ Վերջինիս դա չբավարարեց։ «Նորից եք շարունակում եք: Երեք անգամ ընդհատեցիք, սանկցիա նախազգուշացում, եթե շարունակեք խոսել,  այլ խափանման միջոց կկիրառվի: Սա բոլորիդ է վերաբերում։Եթե մյուս անգամ դուք էլ նման վարքագիծ դրսևորեք, նույնը կկիրառվի Ձեր նկատմամբ»,-ասաց Արտուշ Գաբրիելյանը՝ նկատի ունենալով  փաստաբաններին։