Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի ծիրանի արտահանման աննախադեպ աճ է գրանցվել (տեսանյութ)

Տնտեսություն
53682

Հուլիսի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ- բանջարեղեն, իսկ միայն ծիրանի արտահանումը կազմել է 26 տոննա: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այս տարի ծիրանի արտահանման ցուցանիշը վերջին 7 տարիների ընթացքում լավագույնն է: Նախորդ տարի արտահանվել է 19 500 տոննա ծիրան: Մթերման հարցում եւս եղել է մոտ 60 տոկոս աճ:  Գյուղմթերքը Հայաստանից արտահանվել է հիմնականում ՌԴ՝ մոտ 62 հազար տոննան, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա և արաբական երկրներ: Փոխնախարարը հայտնել է նաև գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառի վերաբացման և մեկնարկող ծրագրերի մասին: