Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Ալեքսանյանի «շենացրած տարածքը»՝ աղբի մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
axb

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացնում է գործարար Սամվել Ալեքսանյանի հերթական «շենացրած տարածքի» մասին, որը մի հերթական աղբավայր է. «Մարդիկ իրենց աշխատած գումարի մի չնչին մասն անգամ չեն ուզում օգտագործել՝ աղբը մաքրելու համար»։ Խոսքը Կոմիտասի Երևան Սիթիի հետնամասի մասին է։ Կադրերում երևում է, որ աղբը հասնում է Նաիրի Զարյան փողոցի տների բակերը։ Ավագանու անդամը զարմանք է հայտնում, որ քաղաքացիները չեն բարձրաձայնում այս մասին։ ԵԼՔ-ը այս առնչությամբ դիմում կհղի քաղաքապետին։