Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանը 32 տարի անց կրկին պայքարում է գլխավոր մրցանակի համար

Սպորտ
a1vahanyan-1

Շվեյցարիայում մեկնարկած Բիլի խոշոր շախմատային փառատոնում մասնակիցների թվում է մեր ամենափորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, որն այդ մրցումներում հաղթել էր հեռավոր 1985 թվականին: Ռաֆայել Վահանյանն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ, իսկ երկրորդում պարտվել է ֆրանսիացի Էթիեն Բաքրոյին: Այսօր նա սպիտակներով կմրցի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ: Երկու տուրից հետո 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են չինուհի Հու Յիֆանը, Էթիեն Բաքրոն եւ նույն Պոնոմարյովը: