Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Բաբալարյանը հրապարակեց հավաքականի կազմը

Սպորտ
a1borba-3

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակեց այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 ըմբիշ՝ 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը: Արմեն Բաբալարյանին այս մրցումներում կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը եւ Ռոման Ամոյանը: