Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ծանոթացել է հայոց թագավորների ու թագուհիների փորագրանկարներին

Պաշտոնական
varch

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից: Կառավարության ղեկավարը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին և ցուցադրություններին: Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: