Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի հարսանեկան սրահից վերջին անգամ 3 տարի առաջ են օգտվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dilijan-2

 Չնայած վերջն տարիներին կառավարությունն անընդհատ խոսում է Դիլիջանը զարգացնելու մասին, այստեղ շարունակում են բողոքել աշխատանքի բացակայությունից: «Տղամարդիկ էլի դուրս են գալիս գազալցակայան է, բենզալցակայան է աշխատում են, բայց 50- անց տղամարդիկ ընդհանրապես գործ չունեն: Եթե 50 տարեկան ես, կոպիտ ասած ապրելու իրավունք չունես: Վանաձորից եմ եկել,  14 տարի աշխատել եմ, բայց այստեղ ոչ մի գործարան չկա: Խանութ է ընդամենը,  որտեղ մի քանի հոգի աշխատում են»,- նշում է  Գայանե Բեկչյանը: Դիլիջանի  հարսանեկան  սրահից  վերջին անգամ երեք  տարի առաջ են օգտվել: «Ուղղակի դրված է: Գնում են Երեւան, գնում են Սեւան: Ուրիշ տեղինը միշտ էլ քաղցր է»,- ասում է սրահի տերը՝  Հասմիկ Մարտիրոսյանը: Չի օգնում նաեւ այն փաստը, որ հարսանյաց զգեստների վարձակալության գումարները նվազել են: « Առաջ տվել ենք 70,60,50 հազար, հիմա տալիս ենք 10-ից 15 հազար դրամ: Բացարձակ առեւտուր չկա: Ծաղիկը ստանում ենք, շատը թափում ենք: Եթե օրական մի հազար դրամ առնես, այն էլ զոռով հաց ես առնում:  Լրիվ գրավի տակ է մարդկանց ոսկեղենը:   Դիլիջանցին ոսկեղեն, զարդ չունի իր վրա, լրիվ բանկերում է»,- ավելացնում է  Հասմիկ Մարտիրոսյանը:  Սպասարկման ոլորտում աշխատանք ունենալով խնդիրները չեն ավարտվում: Դրա վկայությունը առեւտրի բացակայությունն է:  Չնայած հիասքանչ բնությանը՝ դիլիջանցիներից շատերն ընտրել են արտագաղթի տարբերակը:  Մանրամասները՝ տեսանյութում: