Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ցույց Բագրատաշենի անցակետի մոտ, առևտրով զբաղվողները դժգոհ են պայմաններից (տեսանյութ)

Տնտեսություն
Untitledfsw

Ազատություն ռադիոկայան Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներն այսօր հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա ապրանքներին և օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտին բուսասանիտարական պահանջները: Այդ պահանջների համաձայն՝ մաքսակետում հուլիսի 1-ից թույլատրվում է Վրաստանից Հայաստանի մաքսային տարածք ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բարձր ռիսկայնության բուսասանիտարական արտադրանք: Այսօր Տավուշի մարզի Բագրատաշեն և հարևան գյուղերի 30-40 մանր առևտրով զբաղվողներ փակել էին Բագրատաշենի մաքսային անցակետի ճանապարհը: Առևտրականները պնդում էին, որ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված պահանջների պատճառով իրենք ընտանիքներով հայտնվել են սովի ճիրաններում, քանի որ ապրուստի այլ միջոց չունեն: