Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Սաֆարյանի հարցում ՄԻՊ-ի համար դեռ անհասկանալի պահ կա (տեսանյութ)

Քաղաքականություն
gevorg-Saf

Հիմնադիր խորհրդարանի անդամ  Գևորգ Սաֆարյանի պահման պայմանները անընդունելի են  Մարդու իրավունքների պաշտպանի համար. «Խոսքը վերաբերում է եւ խոնավությանը, եւ միջատների առկայությանը եւ բնական լույսի ներթափանցմանը: Այդ հարկը եւ խցերը խնդիրներ ունեն, դեզինֆեկցիայի անհրաժեշտություն կա»,- նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Քրեակատարողական հիմնարկների գրեթե բոլոր խցերն ու պատժախցերն ունեն նմանատիպ խնդիրներ, եւ  պետությունը դեռեւս պատշաճ լուծում չի տվել: «ՔԿՀ- ների ընդհանուր վիճակն է պրոբլեմային, մենք ունենք խցեր, որ անընդունելի պայմաններում են: Այնտեղ անընդունելի են պայմանները նաեւ աշխատակիցների համար,  բայց սրանց համար հիմնարար լուծումներ են պետք, նոր ՔԿՀ-ներ պետք է կառուցվեն»: Օմբուդսմենի համար դեռեւս չպարզված մի հարց կա.   Ի՞նչ հիմքով է  Գեւորգ Սաֆարյանը  տեղափոխվել պատժախուց։  Այս ու նաեւ Գեւորգ Սաֆարյանի առողջական վիճակը   մնալու է  ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը 23 օր պատժախցում պահելուց հետո երեկ առավոտյան  Գեւորգ  Սաֆարյանին տեղափոխել է մի  խուց, որտեղ ենթադրվում է՝ նրան վտանգ չի սպառնա։   Նախապես  Գեւորգին   ցանկանում էին տեղափոխել մի մասնաշենք, որտեղ,  նրա հայտարարությամբ,  իր կյանքին վտանգ էր սպառնում քրեական հեղինակությունների կողմից։ Արման Թաթոյանը օրերս  այցելել է նաեւ  Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանին, որը ռուսական բանտում էր հայտնվել խոշոր ավտովթարի պատճառ դառնալուց հետո։ Օմբուդսմենի պնդմամբ ՝ նրա տրամադրությունը բարձր է, անցնում է բժշկական հետազոտություններ։   Ավելին՝ տեսանյութով