Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե տխրության, այլ արվեստի ցուցադրության օր (տեսանյութ)

Մշակույթ
2-11

«Հրաչը՝ մարդ էր որին, հավատացեք, բոլորն էին սիրում: Ստեղծագործ, հայրենասեր ու համեստ մի անձնավորություն,- ասում է Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը:- Այնքան համեստ, որ լինելով նման արվեստագետ` հանրությանը նման ցուցադրությամբ երբևէ չներկայացավ, իր մասին չհիշեցրեց»: Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Հրաչյա Գալստյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը: Ներկայացված են նրա գեղանկարչական կտավները, քանդակներն ու խեցեգործական աշխատանքները: «Մեր ընտանիքը որոշեց այսպես նշել նրա հիշատակի օրը,- ասում է Հրաչյա Գալստյանի որդին՝ Ցոլակը: -Նշել ոչ որպես տխրության օր, այլ նրա արվեստի ցուցադրության օր: Հայրիկը երևի կժպտար` տեսնելով իր ընկերներին, հարազատներին, ուսանողներին հավաքված իր գործերի կողքին»: Հուլիս 27-ին տեղի կունենա Հրաչյա Գալստյանի «Հայրենականչ» գրքի շնորհանդեսը:   Ցուցահանդեսը  բաց կլինի մինչև օգոստոս 3-ը: 1