Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժեղ գտնվեց Ղազախստանից

Սպորտ
sport-basketbol

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, նախապատրաստվելով  աշխարհի առաջնության ընտրական փուլին, ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, խաղը կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում եւ ավարտվել մեր թիմի հաղթանակով` 79:67: Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականը կհանդիպի Ալբանիայի թիմի հետ: Հուլիսի 27-ին հարաբերությունները կպարզեն Ալբանիայի եւ Ղազախստանի հավաքականները: Երեք խաղերի արդյունքներով կորոշվեն երկու լավագույն թիմերը, որոնք հուլիսի 28-ին կանցկացնեն եզրափակիչ խաղ: