Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1,5 տարվա ազատազրկում՝ Անի Հովհաննիսյանին, խորհուրդ՝ Տիգրան Ուրիխանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed1-10

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը քիչ առաջ դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր ճանաչեց՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու հոդվածով և միևնույն ժամանակ ճանաչեց նրա անմեղությունը՝ ՎՏԲ բանկից շորթում կատարելու փաստով։ Անի Հովհաննիսյանն արդեն 1 տարի 3 ամիս է՝ կալանքի տակ է։ Նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ անպայման բողոքարկելու են վճիռը, քանի որ ինչպես առաջին, այնպես էլ 2-րդ հոդվածով որևէ փաստ չկա, որ կապացուցի նրա մեղքը։ Հիշեցնենք, որ մեղադրողը միջնորդել էր Անի Հովհաննիսյանին դատապարտել 3,5 տարվա ազատազրկման։ Մինչ դատավճռի հրապարակումն այսօր Անի Հովհաննիսյանը հանդես եկավ վերջին խոսքով: «Այս քրեական գործը արժե որպես դասագիրք պահել եւ օգտագործել սկսնակների համար՝ վերնագրելով ինչպես գործ սարքել եւ կալանքի տակ պահել անմեղ մարդուն»: Նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ տվեց հայտնել ճշմարտությունը.  «Ո՞ւմ հանձնարարությամբ նա գնաց անպատվաբեր քայլի, ո՞ւմ հրահանգով նա գաղտնի ձայնագրեց, մոնտաժեց եւ սարքեց ամբողջ պատմությունը: Ճշմարտությունը անհնար է թաքցնել եւ մոնտաժված տեսանյութերով ինձ շորթման վարկածով վարկաբեկել»,- ասաց Անի Հովհաննիսյանը: