Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանի գանգատին ՄԻԵԴ-ում առաջնահերթություն կտրվի

Քաղաքականություն
karo-exnukyan

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «Սասնա ծռերի» գործով մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը բողոքարկել էր իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաև միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել: 10.07.2017թ. գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան գանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է: Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 եւ 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար: