Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրում աղբի տեսակավորման դասընթացներ կանցկացվեն

Հասարակություն
8354070ffa34515431c970bd4bbd95bb

Հուլիսի 27-ին ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան որոշում կկայացնի՝ 

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից ՀՀ Արմավիրի մարզում «Ավելի կանաչ Հայաստան, աղբի տեսակավորում» թեմայով դասընթացների և բնակչության շրջանում քարոզչության իրականացման նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցների տնօրինման համար: 2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետ սահմանել մինչև Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության դեսպանատան միջև կնքված պայմանագրի համաձայն իրականացվող գործողությունների ավարտը:
«Ավելի կանաչապատ Հայաստանը» աղբի կամ թափոնի սորտավորման նախագիծ է, որը իրականացվում է Չեխիայի Հանրապետության պետական զարգացման օգնություն կազմակերպության կողմից կազմված ծրագրով: Դիվանագիտական առաքելությունը կվճարի շահառուին առավելագույնը 200.000 Չեխական կրոնա: Շահառուն կիրականացնի նախագիծը և կօգտագործի ֆոնդերը տրամադրված առաքելության կողմից տրված միայն նախագծի իրականացման նպատակով, ըստ պայմանագրի և հավելվածի կետերի: