Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները կխաղան նույն թիմում

Սպորտ
a1bichaxchyan-1

Գյումրիի «Շիրակի» 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանը ելույթները կշարունակի «Ժիլինայում»: Ինչպես հայտնում է սլովակյան ակումբի պաշտոնական կայքէջը, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր: Մեր ֆուտբոլիստն արդեն գտնվում է Սլովակիայում եւ պատրաստվում է իր առաջին մարզմանը: Ի դեպ, «Ժիլինայում» հանդես է գալիս Ադրբեջանի հավաքականի հարձակվող Ռամիլ Շեյդաեւը, որը սլովակյան թիմ է տեղափոխվել 2016 թվականին, թուրքական «Տրաբզոնսպորից»: