Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված ուժերը մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող ստուգատեսներին

Պաշտոնական
pn1

ՀՀ զինված ուժերը շարունակում են ակտիվորեն մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների բանակների միջև ընթացող բոլոր ստուգատեսներին և պաշտոնական հավաքներին: ԻՆչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, այդ շրջագծում Հայկական բանակի ներկայացուցիչները ներգրավված են Ղրղզստանի Հանրապետությունում հուլիսի 23-ից մեկնարկած 2-րդ համաբանակային ռազմամարզական խաղերին, որոնք կավարտվեն օգոստոսի 1-ին, ինչպես նաև հուլիսի 24-ից 28-ը Բորովիչիում (ՌԴ) ընթացող ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների լավագույն մասնագետի «Հուսալի կողմնորոշիչ» մրցույթին: Միաժամանակ, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. պլանի համաձայն, ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետը հուլիսի 30-ին Ղրղզստանում կմասնակցի խորհրդի սպորտային կոմիտեի հերթական նիստին: