Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անդրիաս Ղուկասյանի գլխին սարքում են». փաստաբան (տեսանյութ)

Հասարակություն
andreas

«Նոր Հայաստան» շարժման առաջնորդ  Անդրիաս Ղուկասյանը 1 տարի է կալանավորված է՝ առանց հիմնավոր ապացույցների. «Գլխին սարքում են, պետք է նստացնեն, օբյեկտիվ քննություն չի գնում, որոշված է, որ նրան պետք է վերագրեն այս մեղադրանքը ու տանեն դատարան»,- ասում է փաստաբան Կարեն Մեջլումյանը: Պաշտպանական կողմը դիմել է դատարան՝  վիճարկելու քննիչի եւ դատախազի գործողությունները:  Ըստ նրանց  նախաքննական մարմինը դիտավորյալ թերի է կատարում իր գործը եւ  մի շարք ապացույցներ հաշվի չի առնում: Անդրիաս Ղուկասյանի կինն այս ամենը գնահատում է քաղաքական հետապնդում իր ամուսնու դեմ: Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են նախորդ տարվա հուլիսին  զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ «Սասնա ծռերին» միանալու մտադրության համար։ Այսօր նշանակված դատական նիստը  ընդհատվեց, քանի որ դատավորը այլ գործ ուներ քննելու: Նիստը կշարունակվի հուլիսի 31-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում