Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղաժամկետ ազատ են արձակվում պատիժը համարյա ամբողջովին կրածները (տեսանյութ)

Հասարակություն
roman

10 տարի 8 ամիս կալանավայրում իր պատիժը կրող Ռոման Գեւորգյանի վաղաժամկետ ազատ արձակումը  անկախ հանձնաժողովը մերժել է:  Ավազակային հարձակման համար 12 տարվա ազատազրկման դատապարտվածը գտնվում է  «Կոշ» ՔԿՀ-ում։ «Հին ուժային կառույցները, որ կային, դա ավելի բարվոք վիճակում էր, քան նոր անկախ հանձնաժողովը:  40 հոգի ներկայացվել ենք ազատման, այնպիսի մարդկանց են ազատում, որ մեկին մնացել է 1 ամիս, մեկին 10 օր, մեկին մնացել է  տարի ու կես երկու տարին, բոլորին անխտիր մերժում են»,- «Ա1+»-ին ասաց Ռոման Գեւորգյանը Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող  Ռոման Գեւորգյանին զայրացնում է այն, որ  անկախ հանձնաժողովը չի պատճառաբանում, ինչու են մերժում: Փաստաբան  Արա Զաքարյանը զարմացել է, որ իր պաշտպանյալին մերժել են։ Ենթադրում է, որ Կոշի  ղեկավարությունն էլ նման պատասխան չի սպասել,  քանի որ մերժումը ստանալուց հետո դիմել են  ՔԿՀ վարչություն՝ Ռոման Գեւորգյանի պատժի կրման տեսակը բաց ռեժիմով փոխարինելու համար ՝ ներկայացնելով դրական բնութագիր:  «ՔԿՀ-ն նրա հետ երկար ժամանակ շփվելով նրա պահվածքի մեջ զգում է էական փոփոխություն, զգում է, որ այս պահին պաշտպանյալս մեկ նպատակ ունի, հնարավորինս շուտ ազատվի, ընտանիքի կողքին լինի»,- ասում է Արա Զաքարյանը:     Պաշտպանը մտավախություն ունի, որ  Ռոման Գեւորգյանին պատիժը բաց ռեժիմում կրելու հնարավորությունն էլ չեն տա։ «Մարդիկ,  ովքեր չեն շփվում Ռոման Գեւորգյանի հետ, չեն տեսնում, կաբինետում նստած մարդիկ կարող է գտնեն, որ դրա կարիքը չկա :   Մտավախություն ունեմ, որ ՔԿՎ ում բյուրոկրատական քաշքշուկի հետեւանքով  կարող է հերթական անգամ անարդարություն տեղի ունենալ»,- ավելացրեց պաշտպանը: Ռոման Գեւորգյանին տանը սպասում են հաշմանդամություն ունեցող Արցախյան պատերազմի մասնակից  հայրը, հղի կինը եւ  երեք անչափահաս երեխաները։