Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամայիս Սարգսյանը նախ բարելավել է արդյունքը, հետո՝ զրո ստացել

Սպորտ
sport-atletika-1

Իտալիայի Գրոսետո քաղաքում կայացած աթլետիկայի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանից մասնակցել է մեկ մարզիկ: Դա 18-ամյա եռացատկորդ Արամայիս Սարգսյանն է, որը այս տարվա տարբեր մրցումներում լրացրել է պահանջվող նորման եւ նվաճել առաջնության միակ ուղեգիրը Հայաստանի համար: Կապանցի մարզիկը նախնական ցատկերում ցույց է տվել 15.56 մ արդյունք եւ մտել եզրափակիչ փուլ: Ցավոք, վերջին երեք մոտեցումներն էլ անհաջող են ավարտվել պատանի աթլետի համար եւ նա զրո է ստացել: Ինչպես «Ա1+»-ի լրագրողին նշեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցչության տնօրեն Արշամ Սարգսյանը, Արամայիս Սարգսյանն այս մրցումներում 55 սմ-ով գերազանցել է սեփական արդյունքը, ինչը  վկայում է նրա մեծ ներուժի մասին: «Ճիշտ եւ նպատակասլաց աշխատանք տանելու դեպքում Արամայիս Սարգսյանը 2020 թվականի օլիմպիական խաղերին մասնակցելու լավ հնարավորություն ունի: Նույնպիսի նպատակ է դրել իր առջեւ նաեւ ինքը՝ մարզիկը: Հուսանք, որ նա կշարունակի բարելավել արդյունքները եւ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կնվաճի», - ասաց նա: