Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանն իր համաձայնությամբ տեղափոխվել է անվտանգ խուց. ՄԻՊ

Քաղաքականություն
gevorg

Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գեւորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելուվերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփականնախաձեռնությամբ: Այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են թե՛ ԳեւորգՍաֆարյանը, թե՛ նրա փաստաբանը: Գեւորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորություններիշրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ