Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոսկվիչ, իմ սեր» և այլ հայկական ֆիլմեր՝ Իրանում

Պաշտոնական
8619_hq

Հուլիսի 23-ին Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում տեղի ունեցավ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը: Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Թումանյանը, ով ներկայացրեց հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները: Բացման արարողությանը հաջորդեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին: ԱԳՆ