Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չծնված աղջիկներին դեռ վտանգ է սպառնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
baby

2016 թվականի տվյալներով՝ աղջիկների ու տղաների թվի հարաբերակցությունը ծնվելու պահին նվազել է մոտ 40 տոկոսով: Նախկին 100 աղջկա դիմաց 115 տղայի փոխարեն, այսօր ծնվում է  112 տղա:  Սա մասնագետները համարում են մեծ առաջընթաց: Մարդկային Զարգացման միջազգային կենտրոնը 2015 թվականից իրականացնում է պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ծրագիրը, որի նպատակն է մարդկանց  գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների փոփոխություն ու պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատում:  Ծրագրի դրական արդյունքների մասին են խոսում նաեւ հետազոտությունները, որոնք արվել են մինչեւ ծրագիրն ու դրանից հետո: «Եթե 2011 թվականին կանայք նշում էին, որ հասարակության 60%-ը նախապատվությունը տալիս է տղաներին, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է 36.7%: Եթե 2011-ին հարցին, արդյո՞ք ընտանիքում նախընտրում են տղա ունենալ, դրական էր պատասխանում կանանց 45%-ը, ապա 2017-ին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 12.9%»,- նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման եւ հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում