Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրամբարի մոտ հայտնաբերվել է քաղաքացու հագուստը

Հասարակություն
jrambar

Հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն է ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կ. Գ.-ի հագուստը: Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են. կվերսկսվեն առավոտյան: Ժամը 10:40-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները: Դեպքի վար է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: