Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթուղային տաքսին բախվել է «Hummer»-ին, ուղևոր է տուժել

Պաշտոնական
avtovtar

Հուլիսի 23-ին, ժամը 16:28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի 1537L պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Hummer» մակնիշի 34 CZ 958 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Պ. Ձ.), ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևոր՝ 1958 թ. ծնված Մ. Վ.-ը ստացել է մարմնական վնասվածք (ոտքի կոտրվածք): Փրկարարները տուժածին դուրս են բերել երթուղային տաքսուց և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, ովքեր տուժածին հոսպիտալացրել են Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: