Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգևոր երաժշտություն ու բացօթյա կինոդիտում. «Զվարթնոց» -ի այցելուները տպավորված էին

Հասարակություն
00

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը երեկ կրկին մարդաշատ էր: Բացօթյա  կինոդիտման մասնակիցներին հաճելի անակնկալ էր սպասվում: «Զվարթնոց» տաճարի տարածքում անկցկացված  էքսկուրսիային  հետևեց  արգելոց-թանգարանի ցուցասրահում կազմակերպված  փոքրիկ  համերգը:  Թանգարանում թևածում էր հոգևոր շունչը:  Տենոր Տիգրան Կոնինյանի գլխավորությամբ՝  ճանաչված   «Զվարթնոց» կվարտետը  ավանդական ու  հոգևոր երգերի անզուգական  կատարումներով  հուզել էր ներկաներին:   Ավելի ուշ, տաճարի հարակից տարածքի բացօթյա  ցուցասրահում  այցելուները  դիտեցին  Ալբերտ Մկրտչյանի  «Տխուր փողոցի լուսաբացը»  ֆիլմը։ Դերասաններ՝ Անահիտ Քոչարյանի, Գուժ  Մանուկյանի, Վարդան Մկրտչյանի և  այլոց  մասնակցությամբ  նկարահանված  գյուրմեցի  ընտանիքի  ու  արցախյան  պատերազմի մասին պատմող  ֆիլմը ևս հնարավոր չէր  դիտել առանց հուզմունքի: Միջոցառման ավարտին  այցելուները  խոստովանում էին՝ տպավորված  են, որ հնարավորություն ունեցան  յոթերորդ  դարի  տաճարի  տարածքում  կենդանի  հնչողությամբ  հոգևոր  երաժշտություն  լսել:  Նրանց  խոսքերով  խոհրդանշական ու գեղեցիկ է  նաև «Զվարթնոց»  տարածքում  հայկական  ֆիլմերի  ցուցադրությունը:  Ավստրիայից  ժամանած Սյուզաննա  Գևորգյանի  փոխանցմամբ բացօթյա կինոդիտումներն  ընդունված են ամբողջ աշխարհում: Նրա  համոզմամբ  նախաձեռնությունը նաև կրթական  նշանակություն  ունի,   գրավչություն՝  նաև   արտերկրից  ժամանած  ու  հայկական ճարտարապետության շքեղությամբ  հիացող արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Ավստրիայի Հայ  Առաքելական  եկեղեցական համայնքի վարչության քարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ մշակութային  ծրագրերով  գործակցության առաջարկ  կանի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությանը:  «7000 հոգանոց համախմբված  համայնք ունենք Ավստրիայում: Գալիք տարի լրանում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու  կառուցման  50 ամյակը և  կուզենայի Վիեննայում համատեղ միջոցառում կազմակերպել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ: Ավստրիա վերադառնալուն պես գաղափարս կներկայացնեմ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրներում հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանին», -ասաց նա, հավելելով, որ այս անգամ Հայաստանից  կմեկնի  ավելի  վառ  տպավորություններով:   0 000 0000   «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին