Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ` «Մալաթիա» տոնավաճառի մոտ

Պաշտոնական
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հուլիսի 23-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Մալաթիա» սննդամթերքի տոնավաճառի մոտակայքում գտնվող տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովնաթանի փողոցի տներից մեկին կից շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:01-ին, մարվել՝ 09:07-ին: Այրվել է շինության փայտե կառուցատարրերից մոտ 3 քմ հատված և 1 ծառ: