Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրցան մեքենաների շքերթ՝ Երևանում

Հասարակություն
jrcan

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում կազմակերպվում են Վարդավառի տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Վաղ առավոտյան Երևանի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել «Սանիթեք» ընկերության տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթ: Ջրցան մեքենաները կշրջեն նաև մայրաքաղաքի վարչական շրջանների բակերում և փողոցներում՝ անհրաժեշտ ծավալով ջուր ապահովելով Վարդավառի ջրախաղերի մասնակիցներին: Հիշեցնենք նաև, որ ողջ օրվա ընթացքում տոնական միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն