Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նեյմարն ու «ՊՍԺ»-ը գլխացավանք են դարձել ՈՒԵՖԱ-ի համար

Սպորտ
a1neymarrrrrrrrrrrrrrr

Ֆուտբոլի եվրոպական միությանը լրջորեն մտահոգել է բրազիլացի հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է RMC Sport ռադիոկայանը, Փարիզի «ՊՍԺ» ակումբը «Բարսելոնայի» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պատրաստ է վճարել 222 մլն եվրո փոխհատուցում: Դա հենց այն գումարն է, որը նշված է Նեյմարի պայմանագրում՝ նրան գնելու դեպքում: ՈՒԵՖԱ-ն արդեն կապ է հաստատել ֆրանսիական կողմի հետ եւ տեղեկացրել, որ եթե գործարքը կայանա, ապա դա կընդունվի որպես « ֆինանսական ազնիվ խաղի» խախտում եւ ակումբը խստորեն կպատժվի: Ինչպես հայտնում է ռադիոկայանը, «ՊՍԺ»-ը ցանկանում է Նեյմարի պայմանագիրը գնել երրորդ անձի կամ անձամբ ֆուտբոլիստի օգնությամբ, ինչը թույլատրվում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով: Սակայն եվրոպական ֆուտբոլի ղեկավարները նախապես նշել են, որ տրանսֆերի ժամանակ կատարված ցանկացած խոշոր վճարում վերագրվելու է ֆրանսիական ակումբին: Այս լուրը զայրացրել է նաեւ «Բարսելոնայի» երկրպագուներին, որոնք ակումբի ղեկավարներին հորդորել են վաճառել բրազիլացի հարձակվողին, բայց ուղիղ 222 մլն եվրո փոխհատուցում ստանալու դեպքում: a1+neymar 2222222222