Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինարին գնդակոծությունից 11-12 միլիոնի վնաս է կրել. ՀԺ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b2574d87484178b11c681a5e2784a1b1

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղը կրել է մեծ՝ 11-12 մլն-ի վնաս: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը:  «Հուլիսի 20-ի առավոտյան հակառակորդը գնդակոծել է հենակետերը, կեսօրից հետո նաև գյուղը, իսկ երեկ կրակ է բացել միայն հենակետերի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով գյուղը մեծ վնասներ է կրել: Գնդակոծությունից վնասվել են մանկապարտեզի տանիքը, պատերը, անասնագոմն է վառվել, որտեղ եղել է խոտի դեզ: Ցավոք, հրդեհը տարածվել է և այրել ամբողջ անասնակերը, անասուններին փրկել հաջողվել է: Գնդակոծության հետևանքով վառվել է նաև գյուղի ջրաղացը»,- Չինարիի կրած վնասները ներկայացրեց Սաղոյանը: Ավելին՝ այստեղ