Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

35 հոգի ինքնասպանություն է գործել. Էրմենիհաբեր

Քաղաքականություն
030c881a4b4296cbdba2bb2035851671

Թուրքիայի ընդիիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»-ը (ԺՀԿ-CHP) զեկույց է հրապարակել Թուրքիայում հայտարարված արտակարգ իրադրության ընթացքում տեղի ունեցած ինքնասպանությունների, ձերբակալություների և պաշտոնանկությունների վերաբերյալ։ Ըստ ԺՀԿ-ի մարդու իրավքուների հարցերով պատասխանատու Զեյնեփ Ալթըօքի հրապարակած տվյալների, այս մեկ տարվա ընթացքում, երբ երկրում հեղաշրջման փորձից հետո արտակարգ իրադրություն է հայտարարված, հետաքննության մեջ գտնվող 35 հոգի ինքնասպան է եղել, 4 հոգի էլ ինքնասպանության փորձ են կատարել։ Ընդ որում, ինքնասպանություններից և ինքնասպանության փորձերից ութը տեղի են ունեցել բանտում կամ մեղադրյալներին բերման ենթարկելու ժամանակ։  Հեղաշրջման փորձից հետո  4 238 դատախազ և դատավոր որակազրկվել է։ Ձերբակակված անվտանգության աշխատակիցների թիվը 10 հազ. 732-ի է հասնում։ Պաշտոնազրկվել է 24 նահանգապետ, 101 փոխնահանգապետ։ Զեկույցում նաև նշվում է, որ արտակարգ իրադրության ընթացքում ձերբակալվել է 159 լրագրող։ Մանրամասներն այստեղ