Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հետեւել է երկու առաջատարների մրցախաղին

Սպորտ
chess-2

Սեւանում ավարտված շախմատի «Սեւանա լիճ-2017» մրցաշարում հաղթեց Ամին Բասեմը: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, եգիպտացի գրոսմայստերը հաղթեց Իգոր Կովալենկոյին, վաստակեց 6,5 միավոր եւ միանձնյա գրավեց 1-ին տեղը: Նրա հետ հավասար ընթացող ուկրաինացի Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մանուէլ Պետրոսյանի հետ: Նա 6 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի երրորդ առաջատարը՝ իսրայելցի Թամիր Նաբաթին, վերջին տուրում պարտվեց Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին եւ եզրափակեց առաջին եռյակը: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ Մանուէլ Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ լեհ Դարիուշ Շվարցի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: Ի դեպ, ինչպես նշում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 8-րդ տուրում հետեւել է մրցաշարի երկու առաջատարների մրցախաղին: