Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է Ալիեւի եւ Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
aliev-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը: «Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը: «Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը ևս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Պուտինը: Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն: « Կոնսուլտացիաների անհրաժեշտություն կա, կապված ինչպես տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքական գործընթացների հետ, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության հարցերի հետ կապված»,-նշել է Ալիեւը: