Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորավարժություններ են անցկացվել Ապրիլյան պատերազմի փորձի հիման վրա. Ռազմ.info

Քաղաքականություն
16414-480x320

Ամփոփվել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի՝ 2017թ. 2-րդ եռամսյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Հաշվետու ժամանակահատվածում մարտական կրակի ուղեկցությամբ և 2016թ. ապրիլյան պատերազմի փորձի կիրառմամբ կազմակերպվել են նաև ցուցադրական ու մարտավարական զորավարժություններ: Միաժամանակ, դրական տեղաշարժ է արձանագրվել միավորման ստորաբաժանումներում զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման և դաստիարակչական աշխատանքների դրվածքի բարելավման ասպարեզներում: Եզրափակիչ խոսքում կորպուսի հրամանատարը զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է առաջադրանքները կատարելիս կիրառել ժամանակակից լուծումներ և մշակել մարտական խնդիրների կատարման առավել արդիական եղանակներ: