Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Սաֆարյանին սպառնում է հաշվեհարդար. հայտարարություն

Հասարակություն
gevorg

Գևորգ Սաֆարյանի պաշտպաններ Տիգրան Եգորյանի, Վահե Գրիգորյանի և Դավիթ Գյուրջյանի հայտարարությունը։ Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների  միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարամաներաշխիքներ: Դիմումի ներկայացումը կապված է Գևորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքիխուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Հենց այսօր լրանում է Գևորգ Սաֆարյանին պատժախցում  պահելու ժամանակը և այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը: Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի  3-րդ հոդվածներով  սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունից և խոշտանգումներից զերծ մնալու մասով:   Գ.Սաֆարյանի պաշտպաններ՝   Տիգրան Եգորյան Վահե Գրիգորյան Դավիթ Գյուրջյան