Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակոչիկների ճանապարհումն ու զորացրվածների դիմավորումը՝ մեկ վայրում

Հասարակություն
001-2

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնակցել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններից նորակոչիկների զինծառայության ճանապարհման և զորացրվածների դիմավորման միջոցառմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով զորացրված զինծառայողներին և բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին` քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության հերթափոխի խորհրդանշական փոխանցման այս նախաձեռնությունը ևս կդառնա ավանդական՝ համալրելով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շարքը: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում են երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին, ինչը լինելու է շարունակական: Դավիթ Օհանյանը  նաև  վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները շարունակելու են սատարել երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Մայրաքաղաքի Սբ Աննա և Սբ Մարիամ կաթողիկե եկեղեցիների բակում տեղի ունեցած խորհրդանշական միջոցառմանը մասնակցել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, ծնողներ և հարազատներ: Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների ծիսակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը Սուրբ Աննա եկեղեցում կատարել է նորակոչիկների օրհնության կարգ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն