Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Սպորտ
1a1933023bfdf88c60af659a10153a52

Ռումինիայի Օրադեա քաղաքում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության B դիվիզիոնում Հայաստանի տղամարդկանց երիտասարդական հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն: Մեր ընտրանին լարված և համառ պայքարում կարողացավ 82 - 80 հաշվով հաղթանակ տոնել: Մեր հավաքականը ևս 1 հանդիպում կանցկացնի հուլիսի 23-ին` 17-րդ տեղի համար: Հիշեցնենք` մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլի Ա ենթախմբում Հայաստանի երիտասարդական հավաքականը գրավել էր վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում էին կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։ armsport.am