Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբոսաշրջիկների սիրելի տունը սողանքի վտանգի տակ է

Հասարակություն
3-8

Դիլիջանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող այս տան մոտ զբոսաշրջիկները շատ են նկարվում։ Ալբերտ Ալիխանյանը զարմանում է՝ ինչու է այս տունն այդքան գրավիչ, չէ՞ որ էլի հին տներ կան, բայց հենց սրա մոտ են նկարվում բոլորը։ Տունը հենց փողոցի վրա է։ Տան տերը բնակվում է Երևանում, սա նրա պապական տունն է, որը, ցավոք, հնարավոր չէ վերականգնել, որքան էլ որ ցանկությունը մեծ է։ Տունը սողանքի վտանգի տակ է։ 1 Ալբերտ Ալիխանյանը, տանտիրոջ խնդրանքով, շինությանը «տիրություն է անում», միաժամանակ՝ առաջին հարկում իր արհեստանոցն է հիմնել։ Բանալի է պատրաստում ու հովանոցներ վերանորոգում։ 4 Չի դժգոհում, պատվերներ լինում են, օրվա հացի գումար կարողանում է վաստակել։ Թեեւ տունն իրենը չէ, բայց մեծ ցավով է նշում, որ հնարավոր է՝ պետությունը տունը քանդի ու դրա տեղում ավտոկայանատեղ կառուցի։ Դիլիջանում նման տները քիչ չեն։ 2