Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ Արևմուտքը վարկ է տալիս եւ սովորեցնում մեր երկիրը քանդել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot-1

Եթե որևէ մեկը ոտնձգություն է կատարում մեր լեզվի, մեր ինքնության նկատմամբ,  նա պարսավանքի  է արժանի. ասում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ արձագանքելով ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու ռուս պաշտոնյայի՝ ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը:  Ըստ նրա, սա ռուս պաշտոնյայի հերթական անհաջող հայտարարությունն էր. «Եթե սա լիներ լեզվի ինքնության պահպանման խնդիր, ես կողմ կլինեի, բայց ես տեսնում եմ, որ ռուսների հետ կապված մի բան են գտնում, որ հարված հասցնեն»: Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ երկիրը պետք է ունենա իր օրակարգը: «Ինչ-որ «Սորոս»-ի թելադրած չպետք է օրակարգ դառնա: Մեզ Արևմուտքը վարկ է տալիս եւ  սովորեցնում,  թե ինչպես կարող ենք մեր երկիրը քանդել: Մենք մեր ամեն ինչը ոչնչացրել ենք այդ վարկերի միջոցով»,-եզրափակեց Աշոտ Մանուչարյանը: Ավելին՝ տեսանյութով