Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաք սնունդ՝ շաբաթական 5 օր (տեսանյութ)

Հասարակություն
kgn

Տավուշի մարզի  առաջինից չորրորդ դասարանի աշակերտները սեպտեմբեր ամսից կապահովվեն տաք սնունդով: «Կայուն Դպրոցական  սնունդ» ծրագիրը կշարունակվի  մինչեւ 2018 թվականը: Այս մասին այսօր համաձայանագիր կնքեցին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն: 2014-2015 թվականներին ծրագրին մասնակցել են Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի դպրոցները: Տավուշից հետո ծրագրին կմիանա Շիրակի մարզը: Երեւանը դեռեւս ցուցակում չկա: Խնդիրը ֆինանսական է` ասում է ԿԳ նախարարը. «Երեւանի որոշ դպրոցներ իրենց ուժերով են մատուցում այս ծառայությունը: Բայց դա իհարկե շատ քիչ մաս է, մենք շատ կուզենք նաեւ Երեւանին հասնել, բայց դեռ թիրախային են մարզերը»: Ըստ ծրագրի, աշակերտները տարեկան 180 օր, շաբաթական 5 օր կստանան տաք սնունդ: ՀՀ կառավարությունն այս ծրագրի համար յուրաքանչյուր երեխայի օրական տրամադրում է 140 դրամ: ՄԱԿ-ի տրամադրած աջակցությունն օգնում է ոչ միայն սննդի տրամադրմանը, այլ նաեւ փակում է մյուս` հարակից ծախսերը։ Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ իրենք շարունակելու են փնտրել դոնոր կազմակերպություններ, որպեսզի  ծրագիրն ընդլայնվի  եւ գործի ամբողջ Հայաստանում: