Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՆՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հասարակություն

Մշակութային բուհերում ընդունելության քննություններն արդեն ավարտվել են, սակայն Հանրապետական ընդունող հանձնաժողովում տվյալներ չկան դրանց արդյունքների վերաբերյալ:

Պարզվում է, գեղարվեստի եւ թատերական ինստիտուտներում ընդունելության քննություններն ընթանում են առանց վերահսկողության: Այս բուհերի դիմորդները բողոքում են,որ իրենց քննող դասախոսները շատ սուբյեկտիվ են եւ իրենց համար անհասկանալի են գնահատման չափանիշները: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չի բացառում քննական հանձնաժողովների սուբյեկտիվ մոտեցումը՝ միաժամանակ նշելով. «Այդ դիմորդների հետ հետագայում իրենք են աշխատելու, ինչպես ուզում են, թող ընտրեն»:

Իդեպ, Երեւանի թատերական ինստիտուտի քննական ընդունող հանձնաժողովի նախագահը ՀՀ նախագահի խորհրդական Ռազմիկ Դավոյանն էր: